Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.04.2026 | 22:00
Մեր փրկության միջնորդ,
Ողջ աշխարհի հույսի գրավական,
Տիեզերքի ճառագայթավետ լույս,
Սիրո արեգակ,
Հույսի ապաստան,
Աստծո մեր հանդեպ բարերարության Սուրբ Նշան,
Մեր զգայարանների դրոշմ,
Մեր հույսի ամուր ապաստան։
Քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից և հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից Քո սոսկալի զորությամբ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Վարդան ԱՐԵՎԵԼՑԻ

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3817

Մեկնաբանություններ